00:00:00

Samsung-ը կթողարկի Galaxy Note10+ հեռախոսը՝ նվիրված «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր հատվածին

03:50, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Դեկտեմբերին Star Wars: The Rise of Skywalker ֆիլմի թողարկումը նշանավորելու համար Samsung ընկերությունը կթողարկի Galaxy Note10+ թեմատիկ հեռախոսներ: Այս մասին գրում է Luxury Launches-ը։
Սև գույնով ու կարմիր շեշտադրումներով հատուկ հեռախոսը կունենա «Աստղային պատերազմները» ֆիլմաշարին բնորոշ տարրեր։ Հեռախոսները կներառեն հատուկ նախագծված կորպուս և ականջակալներ։ Ըստ հաղորդման՝ Galaxy Note10 + Star Wars Edition-ը հասանելի կլինի միայն սահմանափակ քանակությամբ: Հեռախոսները ԱՄՆ-ում վաճառքի կհանվեն դեկտեմբերի 13-ից։ Այն հնարավոր կլինի ձեռք բերել 1299,99 դոլարով: Նշենք, որ «Աստղային պատերազմներ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հեռավոր, անանուն ու հնարված մի գալակտիկայում, հնագույն անցյալի անորոշ ժամանակում, որտեղ գոյություն ունեն այլմոլորակայինների շատ տեսակներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ United Airlines-ը գործարկել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի թեմատիկ ինքնաթիռը։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել է այս ամսվա սկզբին՝ Հյուսթոնից դեպի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք։ Օդանավի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դիզայնը համալրված է ֆիլմի դետալներով: Ինքնաթիռի բորտուղեկցորդուհիները կրում են թեմատիկ կոստյումներ, իսկ ինքնաթիռի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել մի շարք դրոիդների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր