00:00:00

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

23:38, 22 նոյեմբեր 2019

Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդին են ներկայացվել Ղազախստանում տեղի ունեցած նախագահական եւ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները: Քննարկվել են հաջորդ տարի ԱՊՀ երկրներում տեղի ունենալիք համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների ժամանակացույցը, Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը: Խորհուրդը հաստատել է նոյեմբերի 22-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը: Արարատ Միրզոյանի առաջարկությամբ կոմիտեներում հավելյալ քննարկման ներկայացնելու համար լիագումար նիստի օրակարգից հանվել է էքստրեմիզմի բռնի դրսեւորման եւ ահաբեկչության պարագայում միջազգային հումանիտար իրավունքի գործադրման վերաբերյալ փաստաթուղթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր