00:00:00

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց

03:12, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին ընկել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ժամանակ և կապտուկներով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է ria.ru-ն։
«Ոչ մի ազդրի, անրակի կամ այլ ոսկորների կոտրվածք, խոսքը սովորական վնասվածքների մասին է: Չինաստանում թիթեռի թևերի շարժը Տեխասում փոթորիկ է առաջացնում»,- ասված է Բեռլուսկոնիի շտաբի տարածած հաղորդագրության մեջ։ Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 83-ամյա քաղաքական գործիչը վնասվածքներ է ստացել իր հետ «սելֆի» անել ցանկացողների հետ հրմշտոցի ժամանակ: Բեռլուսկոնին միջոցառման ավարտից հետո տուն է վերադարձել ինքնաթիռով, իսկ հիվանդանոցում տարբեր ստուգումների է ենթարկվել։ Մայիսին Բեռլուսկոնին աղիքի վիրահատության է ենթարկվել: 2016 թվականի հունիսին Միլանի նույն հիվանդանոցում Բեռլուսկոնին սրտի վիրահատություն է տարել, ինչը տեղի պարբերականներին առիթ է տվել ենթադրելու, որ քաղաքական գործիչը դարձյալ սրտի հետ կապված խնդիրներ ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր