00:00:00

Պուտինը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Բարեկամության շքանշանով

03:00, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Բարեկամության շքանշան է հանձնել՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած վաստակի համար: Այս մասին գրում է ria.ru-ն։ Ալիևան պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Վլադիմիր Պուտինը նրան պետական պարգև է հանձնել Նովո Օգարևոյի իր նստավայրում: «Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ սա գիտակցված որոշում է և հանձնման պատճառը միայն այն չէ, որ Դուք այստեղ եք և, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն եք։ Ամենևին, սա կապված է ձեր աշխատանքի հետ, ձեր գործունեության, միջպետական կապերն այնպիսի բարձր մակարդակի վրա պահելու հետ, ինչպիսին դրանք այսօր են, և մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը։ Պուտինի խոսքով՝ շքանշանի անվանումն արտացոլում է այն, ինչ անում է Մեհրիբան Ալիևան՝ ռուս-ադրբեջանական կապերի ամրապնդման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր