00:00:00

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում. ՀՀ ոստիկանություն

22:38, 22 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 20-ին՝ ժամը 23:30-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ստուգվել և բաժին է բերվել Եղեգնուտ գյուղի 26-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը կես ժամ առաջ ձեռք է բերել Վանաձորում: Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 21-ին Սպիտակի բաժնում վարորդը խոստովանել է, որ փայտանյութը ձեռք է բերել իրենց գյուղի անտառից՝ ծառերը հատելով: Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել Վանաձորի բնակիչ, 51-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով: Կրկին փաստաթուղթ չի ներկայացվել: Վարորդը հայտնել է, որ նախորդ երեկոյան Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում անտառից հավաքել է չորուկ փայտանյութ և բենզասղոցով հատել մեկ քամատապալ ծառ, որ տեղափոխի իր տուն: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ: Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր