00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների

22:26, 22 նոյեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողները նոյեմբերի 21-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ մայրաքաղաքում.  նպատակը նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդներ հայտնաբերելն էր։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արդյունքում՝ հայտնաբերվել է նման 14 վարորդ։ Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվածներից մեկը տաքսու վարորդ է եղել։ «Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Միջոցառումները շարունակական են»,- նշված է հաղորդագրության մեջ։ https://www.youtube.com/watch?v=BICfGSiDOIw&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր