00:00:00

Հարավային Կորեան չի դադարեցնի Ճապոնիայի հետ հետախույզների փոխանակման մասին համաձայնագիրը

02:13, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հարավային Կորեան չի դադարեցնի Ճապոնիայի հետ հետախույզների փոխանակման մասին համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը: Սեուլի հայտարարած որոշումը, հավանաբար, հավանություն կստանա Վաշինգտոնի կողմից, որը ճնշում է գործադրել երկու ասիացի գործընկերների վրա՝ պայմանագիրը պահպանելու համար: Հայտարարությունն արվել է հետախույզների փոխանակման մասին պայմանագրի ժամկետի լրանալուց մի քանի ժամ առաջ: Օգոստոսին Հարավային Կորեան Ճապոնիային տեղեկացրել է, որ դադարեցնում է հետախույզների փոխանակումը, որից հետո Տոկիոն արտահանման սահմանափակումներ է սահմանում: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Հարավային Կորեան «ռազմավարական որոշում» է կայացրել, եւ երկկողմ հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն: Ճապոնիայի առեւտրի նախարարության հաղորդմամբ՝ բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի հետ՝ կապված արտահանման հսկողության հետ: Ելույթ ունենալով Նագոյայում, որտեղ ընթանում է G20-ի նախարարական հանդիպումը, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Թոշիմիցու Մոտեգին հայտնել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը որոշիչ նշանակություն ունի: Հարավկորեացի պաշտոնյան հայտնել է, որ ավելի վաղ ընդունված որոշումը ժամանակավոր էր, եւ որ դեռեւս  տարաձայնությունների լուծման համար վերջնաժամկետ ընդունված չէ, իսկ Սեուլը կդադարեցնի պայմանագրի գործողությունը, եթե համաձայնություն ձեռք չբերվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր