Մեքենան «Ֆորսաժ 7» ֆիլմում վարում է Դոմինիկ Տորետտոնի դերակատար Վին Դիզելը։
Մեքենան հագեցած է 9,4 լ տուրբո շարժիչով։ Մեքենային հզորություն և արագություն հաղորդելու համար Scott Spock Racing-ի և Nelson Racing Engines-ի մասնագետները, որոնք զբաղվել են ավտոմեքենայի ստեղծմամբ, 12,5 սանտիմետրով ավելի լայն թափք են ստեղծել։
Dodge Charger-ի արտաքին տեսքի վրա մասնագետները, ըստ հաղորդման, աշխատել են ավելի քան 4 հազար ժամ։
Մեքենան ունի 6-դյույմանոց արգելակային մեխանիզմներ և 18-դյույմանոց գերթեթև մրցարշավային անվադողեր:
Աճուրդը կկայանա նոյեմբերի 23-ին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։