00:00:00

Վաշինգտոնն ու Պեկինը մոտ են առեւտրային համաձայնագրի «առաջին փուլի» կնքմանը

00:42, 23 նոյեմբեր 2019 Աշխարհ

Վաշինգտոնն ու Պեկինը մոտ են առեւտրային համաձայնագրի «առաջին փուլի» կնքմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հայտարարել է, որ Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, սակայն «չի վախենում» անհրաժեշտության դեպքում պայքարել: «Մենք ունենք գործարք, մենք դրան մոտ ենք: Չինաստանն ինձնից շատ է ցանկանում գործարք կնքել: Ես չեմ ցանկանում գործարք կնքել»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ զրույցում: Թրամփը հավելել է, որ չինական ներմուծման համար սակագների սահմանումից ստացված եկամուտներն անսպասելի էին Միացյալ Նահանգների համար: Հիշեցնենք, որ Չինաստանը կոչ է արել չեղարկել սակագները, սակայն ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարում են, որ դրանց փոխարեն կարող են քննարկել մաքսատուրքերի բարձրացման նոր փուլի հետաձգման հնարավորությունը, որը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 15-ին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր