00:00:00

Ի՞նչ պատիժ է նախատեսված «աղջիկ փախցնելու» համար․iravaban.net

20:24, 22 նոյեմբեր 2019 Իրավական

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով (218-րդ հոդված, պատանդ վերցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշները պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Նույն գործողությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, 3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 4) անչափահասի նկատմամբ, 5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, 6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 7) շահադիտական դրդումներով պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Վերը թվարկված բոլոր գործողությունները, որոնք՝ 1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից, 2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով: Նյութի աղբյուրը iravaban.net -ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր