00:00:00

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանում կբացվի Կոմիտաս վարդապետի հուշարձանը

23:50, 22 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի այգում (բակում-խմբ.) կբացվի նրա հուշարձանը: Այս մասին տեղեկանում են պատրիարքարանի «Facebook»-ի էջից: Էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին ժամը 16:00-ին: Հաղորդվում է, որ հուշաձանն իրականություն է դարձել տաղանդավոր քանդակագործ Էրոլ Սարաֆեանի անշահախնդիր աշխատանքի ու Սարգիս Գյուլեքեչի բարերարության: Հայտարարության մեջ պատրիարքարանը համայնքային ու թաղային մարմիններին մշակութասեր հասարակությանը հրավիրում է մասնակցելու այս միջոցառմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր