00:00:00

«Ասֆալտափռման» օպերացիայից Դերժավայի Արկադին դասեր չի քաղել․ նա հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում

14:00, 22 նոյեմբեր 2019

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Դերժավայի Արկադի մականունով հայտնի Արկադի Համբարձումյանը շարունակում է երթևեկել թիկնազորով։ Irakanum.am-ին  հայտնի է դարձել, որ նախկին պատգամավորը ցուցադրաբար է դա անում, որոշ շրջանակների ցույց տալու համար, որ իր մոտ իրավիճակ չի փոխվել եւ որ ինքը շարունակում է ապրել, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։ Բացի այդ կան տեղեկություններ, որ Արկադի Համբարձումյանը փորձում է այս կերպ ցույց տալ, որ բնավ սրտնեղած չէ ամիսներ առաջ իր թիկնազորի ասֆալտին փռվելու օպերացիայից։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «ասֆալտափռման» օպերացիան չի շրջանցել նաեւ Արկադի Համբարձումյանին եւ Երեւանի Ծովակալ Իսակովի փողոցում Արկադի Համբարձումյանը եղել է ամենագնաց «Մերսեդեսով», որի հետեւից մեկ այլ մեքենայով երթեւեկել է նրա թիկնազորը, ինչի ժամանակ էլ իրականացվել է «ասֆալտափռման» օպերացիան։ Փաստորեն նախկին իշխանության հովանավորչությունը վայելող անձը դասեր չի քաղել կատարվածից, կամ ոստիկանության պետի փոփոխությունն է իր դրական ազդեցությունը ունեցել։ Նախկին պատգամավորը նաեւ պատկառելի ունեցված ունի։ Նրա անունը կապվում է նաեւ մի շարք բիզնեսների հետ։ Գործող իշխանությունները, որոնք հայտարարել են անողոք պայքար կոռուպցիայի դեմ, մեզ հասած տեղեկությունների համաձայն առաջիկայում ուշադրության տակ են պահելու Համբարձումյանին։ Իրավապահների դարակներում կան փաստեր, որոնք չի բացառվում հարմար պահի դրվեն ոչ միայն սեղանին, այլեւ հանրությանը հայտնի դառնա։ Միաժամանակ հույս ենք հայտնում, որ գործընթացի մեկնարկը չի ուշանա, եւ չի պարզվի, որ Արկադի Համբարձումյանը ոչ միայն ունի «առողջական» խնդիրներ, այլեւ դրանցով պայմանավորված արդեն իսկ հատել է Հայասստանի սահմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր