00:00:00

Երանոսյանի գործի քննությունը հետաձգվեց․ նա ջերմոցներ է մշակելու

13:53, 22 նոյեմբեր 2019 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործի քննությունը։ Դատարանը Լևոն Երանոսյանի հետ կապված գործի ապացույցների հետազոտություն իրականացրեց: Ըստ հաջորդականության՝ դատարանը պետք է անդրադառնար տեսանյութերի զննությանը, սակայն դա տեղի չունեցավ՝ տեխնիկական խնդիրների պատճառով՝ չկար համակարգիչ։ Դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020թ.-ի հունվարի 15-ին՝ ժամը 16:00-ին։ Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի այժմ ոստիկանության գործունեության վերաբերյալ, պատասխանեց. «Ես ոստիկան չեմ, զինվորական եմ, հետեւում եմ բանակին»։ Նա նշեց, որ պատրաստվում է ջերմոցներ մշակել, այլ բիզնեսներ չունի։ Երանոսյանը այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ դատաքննության ավարտից հետո կխոսի։ Նշենք, որ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր