00:00:00

Նոր մանրամասներ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. մահացած վարորդը պայմանագրային զինծառայող էր

13:14, 22 նոյեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Թովմասյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան վարել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արամ Գ-ն, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյ Նվեր Մ-ն տեղում մահացել են, իսկ վերջինիս կինը՝ նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Կարինե Ղ-ն, նրա դուստրերը՝ 16-ամյա Սոնա Մ-ն, 17-ամյա Նվարդ Մ-ն և որդին՝ 6-ամյա Վլադիկ Մ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Արամ Գ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ թիվ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավոր երեխաները սովորում են Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տարբեր դասարաններում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր