00:00:00

Ի՞նչ է կատարվել գիշերը Տիգրան Մեծի պողոտայում․ ոստիկանությունը՝ կրակոցների մասին

13:15, 22 նոյեմբեր 2019 Իրավական

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Դեռեւս չպարզված հանգամանքներում կեսգիշերին՝ ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։ ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից Irakanum.am-ին հայտնեցին, որ կատարվածի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։ Նշենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված շենքի մոտ հայտնաբերվել են 24 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճներ, պատուհանի ապակու վրա կրակոցի հետք և նշված վայրում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա, որի աջ կողային հատվածում նույնպես կրակոցի հետք է եղել։ Մենք փորձեցինք կատարվածի վերաբերյալ որոշ մանրամասներ ճշտել հիշյալ հասցեի բնակիչներից։ Հարցվածները նախ իրենց վրդովմունքը հայտնեցին կատարվածի վերաբերյալ, հույս հայտնելով, որ կրակոց արձակողը (արձակողները) արագ կհայտնաբերվեն եւ կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Բնակիչները ոստիկանությանը կոչ են անում քայլեր ձեռնարկել եւ միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր