00:00:00

Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է կանգնած հետեւում․ «Փաստ»

14:00, 22 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շաբաթ օրը մի տանիքի տակ են հավաքվելու Հայաստանում գործող մի շարք սոցիալական կառույցներ, որոնց նպատակն է միավորվել մեկ շարժման մեջ ու համակարգված կերպով իշխանությունների առջեւ մեկ միասնական օրակարգով առաջ քաշել հանրությանը մտահոգող հարցերը: Կառույցը ձեւավորվում է որպես ապաքաղաքական, բայց իրականում, մեր աղբյուրների պնդմամբ, ունի հեռուն գնացող նպատակ։ Հետաքրքիրն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Երեւանում արդեն գործում են «Սոցիալական շարժում» կոչվող այդ նախաձեռնության մի շարք գրասենյակներ, վաղն էլ նախատեսվում է անցկացնել հիմնադիր համաժողով, սակայն այդ մասին հանրությունը դեռեւս չի իրազեկվում։ Նախաձեռնողներից մեկը, որն իր անունը չցանկացավ հրապարակել, հաստատեց մեր տեղեկությունները եւ հավելեց, որ նոյեմբերի 23-ի համաժողովին կմասնակցեն բոլոր հիմնադիրները, որոնց մեջ, իր խոսքերով, գրեթե բոլոր հայտնի սոցիալական կառույցներն են ու բազմաթիվ անհատ գործիչներ, որոնք այսօր ընդդիմադիր հայացքներ ունեն, սակայն կապված չեն նախկինների հետ: Հիմնադիրների մեջ ներգրավված են նաեւ Ամուլսարի եւ այլ բնապահպանական խնդիրներով ու ազգային հարցերով զբաղվողներ։ Թե որն է իրական նպատակն ու ովքեր են կանգնած այդ շարժման հետեւում, կփորձենք պարզել հաջորդիվ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր