00:00:00

«Իրատես». Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են

13:47, 22 նոյեմբեր 2019 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են` Օվերտոնի բոլոր կարգի պատուհանները բաց պահելու, հասարակության միտքն անվերջ իր վրա սեւեռելու համար: Վերջինիս դրսի «հայրերը» հրահանգել են` միայն չլռել, թույլատրելի է լինել խեղկատակ, ստրուկ, բռնակալ` ամեն բան, ընդհուպ` գեոքաղաքական ոլորտում, ի անհրաժեշտություն` հավիտենական սիրո խոստումներ տալ Ռուսաստանին, ժամանակ շահել, միայն թե չլռել, ժամանակ շահել: «Ժամանակն» առչնվում է Իրանի շուրջ սպասվող զարգացումներին, արցախյան նախագահական ընտրություններին, որոնց արդյունքներով հնարավոր կլինի կյանքի կոչել Մեծ Մերձավոր Արեւելք մարշալ-պլանի հայաստանա-ղարաբաղյան բաղկացուցիչը: Այդ է պատճառը, որ իրենց ընտանիքապետությամբ Փաշինյանները ձեռնամուխ են եղել թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով իրենց վրա ուշադրություն հրավիրելու, պլան «ա»-ն կյանքի կոչելու գործին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր