00:00:00

Գերմանիայից «դեսանտ կիջեցվի» Արցախ. «Ժամանակ»

13:00, 22 նոյեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դիտորդական առաքելություն կիրականացնի հաջորդ տարվա գարնանը Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրախորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի և ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուդիկ Հյուսնունցի հանդիպման ժամանակ: «Մենք պետք է հետևողականորեն հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը, իսկ խորհրդարանական դիվանագիտությունը դրա ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է»,- ասում է Ռուդիկ Հյուսնունցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր