00:00:00

Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք կաջակցենք դրանց. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձևաչափի մասին

23:26, 21 նոյեմբեր 2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի կողմերին, ինչպես նաև պատասխանել ադրբեջանցի փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր (նախքան հակամարտության)»,- ընդգծել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի փախստականների՝ հայ բնակչության հետ հնարավոր համագոյակցության մասին հարցին: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ձևաչափին, այդ հարցը որոշում են այն երկրներին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը: Ներկա պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք այդ պայմանավորվածություններին»,- եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր