00:00:00

«Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ, կներկայացնեմ իմ տեսակետներն այն ամենի մասին՝ ինչ է կատարվում մեր երկրում այսօր, ինչ է կատարվել և ինչ է լինելու». Արթուր Վանեցյան

23:11, 21 նոյեմբեր 2019

(Հատված զրույցից) -Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ: -Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին: -Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք: -Կարծում եմ՝ այո: -Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է: -Ոչ, նման խնդիր չի դրվել: -Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը: -Այո, սպասելի էր: -Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է: -Չեմ պատասխանի այդ հարցին: -Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է: -Չեմ պատասխանի այդ հարցին: -Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան: -Կարծում եմ՝ այո: -Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ: -Չեմ պատասխանի այդ հարցին: -Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է: -Եթե կարճ պատասխանենք՝ այո: -Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան: -Կարծում եմ՝ այո: -Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են: -Այո: -Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են: – Չեմ պատասխանի այդ հարցին: -Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է: -Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին: -Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ: – Չեմ պատասխանի այդ հարցին: -Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը: – Չեմ պատասխանի այդ հարցին: -Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան: -Կարծում եմ: -Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու: -Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու: -Ի՞նչ պլաններ ունեք, պարոն Վանեցյան: Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն: -Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ: -Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն: -Ինչի՞ համար: Աղբյուր՝ 168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր