00:00:00

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ փրկարար ծառայությանը

22:49, 21 նոյեմբեր 2019

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերել է շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն  հայտնել նվիրատվության համար: Գեներալ Գաբրիելյանը նշել է, որ նվիրաբերված տեխնիկան կծառայի հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև կնպաստի ծառայության արդյունավետության բարձրացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր