00:00:00

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի հերթական պարտությունը դատարանում

20:44, 21 նոյեմբեր 2019

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը իր հերթական պարտությունը կրեց. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Հարությունյանի նախագահությամբ բավարարել է Հովհաննես Խորիկյանի հայցն ու անվավեր ճանաչել կարգապահական տույժի ենթարկելու մասին ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի թիվ 87 հրամանը... Սա Երվանդ Սերոբյանի երրորդ պարտությունն է դատարանում 2018 թ-ի մայիսից ի վեր, ինչ վերջինս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից նշանակվեց ՇՊՀ-ի ռեկտորի ՊԿ-ի պաշտոնում... Առաջին երկու պարտություններն ինձ և նույն Խորիկյանին ՇՊՀ-ում աշխատանքի վերականգնելու վերաբերյալ դատական գործընթացներն էին... Պարոն Սերոբյանը, անտեսելով ԿԳ այն ժամանակվա փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի նամակը, որում վերջինս խորհուրդ էր տալիս ռեկտորի ՊԿ-ին առանց դատական գործընթացի վերականգնել մեզ նախկին աշխատանքում, տանուլ տվեց 2 դատական գործընթացները, որոնց արդյունքում ՇՊՀ-ն մոտ 4 միլիոն դրամի վնաս կրեց... Միայն "երևանցի" թանկարժեք փաստաբանի համար ՇՊՀ-ի բյուջեից վճարվել էր 940 հազար դրամ... Այո՛, պարոն Սերոբյանը կարող էր առանց դատական գործընթացի մեզ վերականգնել աշխատանքի, բայց նրա խորհրդատուները, որքան կռահում են, նրան դա թույլ չտվեցին... Գրագետ փաստաբանների համար Խորիկյանին "նկատողություն տալու" գործի արդյունքը ևս պարզ էր... Խնդիրը նրանում է, որ պարոն Սերոբյանը և նրա բարեկամը՝ բուհի "իրավաբան" կոչեցյալն առաջնորդվում են ոչ թե օրենքներով, այլ սեփական շահերից դուրս գալով՝ բուհի բյուջեին վերաբերվելով որպես անաձանական դրամապանակի՝ բուհը ներքաշելով տարբեր դատական գործընթացների մեջ... Հետաքրքիր է, որքան գումար է վճարվել ՇՊՀ-ի բյուջեից Երվանդ Սերոբյանի շահերը դատարանում պաշտպանող փաստաբանուհուն, քանի որ վերջինս դատական գործընթացի ժամանակ չբացահայտեց, թե որքան գումար է ստացել ՇՊՀ-ից... Հ.Գ. Հիշեցնեմ, որ պարոն Սերոբյանը, ով ՇՊՀ-ում իր արագընթաց կարիերայի համար պարտավոր է ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին, վերջինիս պատվերը կատարելով, իր նման ևս 4-ի հետ մեզ աշխատանքից ազատելու համար "դատարան" էին ստեղծել՝ Էթիկայի հանձնաժողով անվան տակ և իրենց անգրագետ-դիլետանտ մակարդակով փորձում էին պիտակավորել մեզ... Արդյունքը՝ բոլորին է հայտնի... Կարող եմ փաստել, պարոն Սերոբյանը Խորիկյանի նկատմամբ բացահայտ թշնամանք է ցուցաբերում և, պաշտոնեական դիրքը չարաշահելով, հետապնդում է վերջինիս...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր