00:00:00

Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն. նախարարը դեպքի վայրում էր

15:48, 21 նոյեմբեր 2019 Իրավական

Ինչպես հայտնի է՝ խոշոր հրդեհ է բռնկվել «Դոլմամա» ռեստորանի տանիքում և տարածվել դեպի հարևան շենքի տանիք: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց, թե հայտնի է, որ հրդեհը տարածվել է տանիքից, և որ ռեստորանի շենքի երկրորդ հարկում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, սակայն թե որն է եղել հրդեհի առաջացման պատճառը, դեռևս հայտնի չէ: «Մեր հրշեջները արագ են հասել դեպքի վայր, կարողացել են լոկալացնել՝ կողքի շենքերին չանցնելու համար»,-նշեց ԱԻՆ նախարարը: Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե տարածքի բնակիչները կատարվածի մեջ ինչ-որ միտում են տեսնում, հնարավո՞ր է նման բան, նախարարը ասաց, թե ոչինչ չի կարող ասել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր