00:00:00

Բայդենը Թրամփին քննադատել է ՌԴ-ի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ վարած քաղաքականության համար

19:42, 21 նոյեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ սխալ քաղաքականություն է վարում: Նա այսպիսի տեսակետ է հայտնել չորեքշաբթի Ատլանտայում (Ջորջիա նահանգ) համազգայինն հեռուստաբանավեճի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Բայդենի խոսքով՝ Թրամփը «պատկերացում չունի, թե ինչ է անում» արտաքին քաղաքականության ոլորտում: Նախկին փոխնախագահի վարկածով՝ Ռուսաստանի ղեկավարությունը «ամեն ջանք ներդնում է ՆԱՏՕ-ն պառակտելու համար», իսկ Թրամփը դրան չի հակազդում: Ինչպես հավաստիացնում է Բայդենը, հանդիպելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ Թրամփը «Հյուսիսային Կորեային տվել է այն ամենը, ինչ երկիրը ցանկացել է»։ ԱՄՆ նախագահի քաղաքականությունը, նախկին փոխնախագահի կարծիքով, հանգեցրել է Վաշինգտոնի եւ Սեուլի կապերի լուրջ թուլացման։ Ինչպես նշել է Բայդենը, ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին պետք է «ճնշում գործադրի Չինաստանի վրա», որպեսզի հասնի օգնության նրա կողմից Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում։ Նախկին փոխնախագահի կարծիքով՝ Թրամփը նաեւ պետք է ավելի ակտիվ քննադատի Չինաստանի իշխանություններին մարդու իրավունքների խախտումների համար։ Բայդենն այժմ համարվում է Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի ամենահավանական մրցակիցներից մեկը 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր