00:00:00

ФБК-ն որոշել է Պուտինին դատի տալ

19:30, 21 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հակակոռուպցիոն հիմնադրամի աշխատակիցները պնդում են, որ պետության ղեկավարը անգործություն է դրսևորում իրենց սահմանադրական իրավունքները պաշտպանելու հարցում: Այս մասին հաղորդում է РБК-ն: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ փաստաբանները կզբաղվեն դատական գործով, եթե դատարանը այն ընդունի քննարկման: «Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմից հիմնադրված Հակակոռուպցիոն հիմնադրամը (ФБК), որn ընդգրկված է Շահույթ չհետապնդող կազմակերպությունների (НКО) արտասահմանյան գործակալների ցուցակում, դատական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին»,- հաղորդում է Նավալնիի պաշտոնական կայքը: Իր հայտարարության մեջ, ФБК-ն պահանջում է, որ նախագահի անգործությունն անօրինական ճանաչվի, քանի որ «նա չի արձագանքում և միջոցներ չի ձեռնարկում», որպեսզի դադարեցնի ФБК-ի գործով սահմանադրական իրավունքի խախտումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր