00:00:00

Բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց

14:47, 21 նոյեմբեր 2019

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Կոնդի, Ֆիրդուսի, Երկմալյանի բնակիչները: Կոնդի բնակիչներին հիշեցնենք, առաջարկվել էր տեղափոխվել բազմաբնակարանային շենքեր։ Բողոքող քաղաքացիները, սակայն, մտավախություն ունեն, որ իրենց հատկացվելիք բնակարանների մակերեսն ավելի փոքր կլինի իրենց տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առնվել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։ Ֆիդուսի բնակիչները ևս հանրային գերակա շահի զոհ են դարձել և պահանջում են փոխհատուցում տրամադրել։ Եկմալյան փողոցի 3 տանսյակ նախկին բնակիչներ էլ արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիներին սկզբում լսելու եկավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում բնակիչներն ասացին, որ անցած տարվա մայիսից նամակ են ուղարկել կառավարություն, սակայն պատասխան չեն ստացել: Հետո բնակիչների հետ հանդիպման եկավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականը : Նրան ևս ներկայացրեցին իրենց խնդիրները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր