00:00:00

Վրաստանի վարչապետը կարգադրել Է կանգնեցնել գների աճը երկրում

18:27, 21 նոյեմբեր 2019 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի Ազգային բանկին կոչ Է արել օգտագործելու գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացման համար:Գախարիան հայտարարել Է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում: Հոկտեմբերին գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 6,9 տոկոս՝ կանխատեսված 3 տոկոսի փոխարեն: Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5 տոկոսով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է մոտավորապես 10 տոկոսով: «Ցանկանում եմ Ազգային բանկին կոչ անել՝ ակտիվորեն օգտագործելու բոլոր առկա միջոցները գների կայունացման եւ գնաճային տարգետացման (դրամավարկային քաղաքականության ռեժիմ, որի վերջնական նպատակը գների կայունությունն Է - խմբ.) ապահովման համար»,- հայտարարել Է Գախարիան, հաղորդել Է Sputnik-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր