Ինչպես հայտնել է ոստիկանության աշխատակից Ջինա Թեփուրթենը, ավտոկայանատեղիում կասկածելի նյութի առկայության վերաբերյալ հաղորդումը ստացվել է երեքշաբթի՝ տեղական ժամանակով 11։30-ի սահմաններում։ Ինքնաշեն ռումբը հայտնաբերել է դպրոցի այգեպանը, որն այն տարել է դպրոցի վարչական հատված և տեղեկացրել ղեկավարությանը։
Դպրոց ժամանած ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքնաշեն պայթուցիկ նյութ է։ Տարհանումից հետո ռումբը վնասազերծվել է։ Բացի նշվածից՝ շենքի տարածքում խուզարկություն է անցկացվել, ինչի արդյունքում որևէ կասկածելի իր չի հայտնաբերվել։
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը քննություն է անցկացնում։ Դպրոցում դասապրոցեսը կվերսկսվի հինգշաբթի։