00:00:00

Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ

13:06, 21 նոյեմբեր 2019 Իրավական

Հայաստանում կապիտալ վերանորոգվել են Արտակարգ իրավիճակների նախարարության 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ: Աշխատանքների իրականացման որոշումը կայացվել էր դեռևս օգոստոսի 22-ին, երբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այդ գումարով անցկացվել է նաև ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը: Փոխվել են դռները, պատուհանները, 28 հրշեջ-փրկարարական ջոկատների տանիքներն ամբողջությամբ վերանորոգվել են: Մարտունի և Գավառ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատներին կից կառուցվում է նոր ավտոկայանատեղի: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև դեկտեմբերի 15-ը: Կատարված աշխատանքների արդյունքում 1 միլիարդ 173 միլիոն դրամից տնտեսվել է մոտ 300 միլիոն դրամ գումար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր