00:00:00

Հրդեհ՝ Վանաձորի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում. Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

10:07, 21 նոյեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 20-ին, ժամը 15։24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստի պահակասենյակում (մոտ 12 քմ) հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35-ին, մարվել՝ 16։12-ին։ Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 խմ) և տանիքի փայտե կառուցատարրերից՝ մոտ 8 քմ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր