00:00:00

Հրաչյա Հակոբյանը դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի փաստով հանդիպումներ է ունեցել

20:34, 20 նոյեմբեր 2019 Իրավական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Առիթը եղել է դերասան Արտյոմ Կարապետյանի` երեկ  հրապարակած տեսանյութը: «Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Արտյոմ Կարապետյանի երեկվա հրապարակած տեսանյութն էր: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը, իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի և առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության և ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին: Ինչպես նաև հանդիպել եմ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանի հետ, որի հետ նույնպես քննարկել ենք հանրային տրանսպորտին առնչվող բոլոր խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»: Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը կտրելու փորձի դեպքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր