00:00:00

Կոտայքի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է

15:51, 20 նոյեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մայակովսկի գյուղի 32-ամյա մի բնակիչ, որը նախկինում բնակարանային գողությունների համար դատապարտվել էր և ամիսներ առաջ էր միայն քրեակատարողական հիմնարկից ազատվել, դարձյալ գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի բաժին: Պարզվել է, որ նա վերջին ամիսներին Աբովյան քաղաքի և Մայակովսկի գյուղի վարչական տարածքներում 10 բնակարանային գողություն է կատարել: Հանգամանքները պարզվում են: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր