00:00:00

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած 21-ամյա ոչ սթափ վիճակում վարորդի կասկադյորական վթարից. կան վիրավորներ

13:19, 20 նոյեմբեր 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած կասկադյորական ավտովթարի հետևանքով կան վիրավորներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարից որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի վարորդ, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը և նրա համաքաղաքացի, 22-ամյա Հովհաննես Ավագյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 17-ին կասկադյորական ու խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Շարունակությունը՝ այստեղ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր