00:00:00

Սա մարտի մեկին զոհված մեր երեխաների նոր Հայաստանն է․ Սարգիս Քլոյան

14:53, 19 նոյեմբեր 2019 Իրավական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի Քոչարյանի փաստաբանական թիմի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացրած բացարկի միջնորդության վերաբերյալ խոսքով հանդես եկավ մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը՝ նշելով, թե դատախազը պետք է իր գործը ավարտին հասցնի: Ապա նա նշեց, թե դատարանում ամեն ինչի մասին խոսվեց, բացի այն մասին, թե ինչու տեղի ունեցավ մարտի 1-ը. «Պատճառը 2008 թվականի փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններն էին, մեշոկներով փող էր բաժանվում: Սա այլևս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ, սա մեր քառօրյա պատերազմի հաղթած հերոսների Հայաստանն է, սա մարտի մեկին զոհված մեր երեխաների նոր Հայաստանն է»,-իր խոսքում նշեց Սարգսի Քլոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր