00:00:00

«Դատարաններ շրջափակելը շատ ավելի լավ է, քան «Չերյեմուխա» կրակելը». Սեդա Սաֆարյան

14:36, 19 նոյեմբեր 2019 Իրավական

Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրախ միջնորդության վերաբերյալ կարծիքներ են հայտնում տուժող կողմի ներկայացուցիչներն ու փաստաբանները: Հիշեցնենք, Քոչարյանի փաստաբանները բացարկ են հայտնել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին: Միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց փաստաբան Սեդա Սաֆարյանը. «Ռ. Քոչարյանի արարքը հիմնավորվել է այն հրահանգներով , որոնք առկա են գործում: Քրեական գործում առկա են, որ կոնկրետ 2008 թվականի փետրվարի 23-ից զրահատեխնիկան, զորքը տեղաշարժվել են Հայաստանում, ինչպես նաև Արցախից դեպի Հայաստան: Այդ ժամանակ ինչպե՞ս կարող էր զանգվածային անկարգություններ կատարելու վերաբերյալ որեվէ բան հայտնի լինել Ռ. Քոչարյանին: Այն ինչ-որ կատարվել է և առկա է քրեական գործում և ինչից որ խուսափում են, որ հրապարակվի, վկայում է այն մասին, որ կատարվել է հանցագործություն, և Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հատուկ ներքաշումը այդ ամենին: Արգելված զինատեսակից կրակելը ժողովրդի վրա, այնուհետև Պարոնյան փողոցում սկիզբ առած անկարգություններն այնպես չէ, որ 2008 թվականի փետրվարի 23-ից կարող էր հայտնի լինել Ռ. Քոչարյանին: Իսկ եթե հայտնի է եղել, որ մարտի 1-ին այդպիսի բաներ են լինելու ուրեմն հետևողականորեն պատրաստված է եղել այդ ամենը»,-նշեց փաստաբան Սեդա Սաֆարյանը: Անդրադառնալով Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ մայիսին դատարանների շենքերի արգելափակումով ճնշում է գործադրվել դատարանների վրա, Սեդա Սաֆարյանը նշեց. «Այն ինչ-որ ժողովուրդն արել է դատարանների հետ կապված՝ շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» կրակելը, քան փշալարեր քաղաքի կենտրոնում դնելը. դրանք ավելի լավ են քան զոհեր ունենալը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր