00:00:00

Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց

14:06, 19 նոյեմբեր 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում քննվում է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը, որը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը: Դատական նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը եւս դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն ներկայացրեց: Նա մասնավորապես նշեց, թե մարտի 1-ի իրադարձությունների մասին գլխավոր գործում շատ ցուցմունքներ կան, որոնք վկայում են այն մասին, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Այդ նյութերը կարող են ապացույց լինել հօգուտ ամբաստանյալների: Ժամանակին Մեջլումյանը միջնորդել է առանձին վարույթ այդ նյութերի փոխանցման մասին: Քննիչը մերժել է համապատասխան միջնորդությունը, իսկ դատախազը, ինչպես պնդեց փաստաբանը, վավերացնելով գործը, այդպիսով թաքցնում է ապացույցները: Փաստաբանը նաեւ հարց ուղղեց, թե ինչպես կարող էր մեկ տարի անց ընդունված 300.1 հոդվածը տարածվել մինչ դրա ընդունումը կատարված արարքի վրա: «Օրենքը հետադարձ ո՞ւժ է ստացել»,- հետաքրքրվեց փաստաբանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր