00:00:00

«ՀՀ-ում դատական համակարգը զավթված է». Ռ. Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում

13:06, 19 նոյեմբեր 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Ռ. Քոչարյանի և մյուների գործով հերթական դատական նիստի օրն է: Նրա աջակիցերը բողոքի ակցիա են իրականացնում դատարանի շենքի դիմաց: Լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի աջակիցները նշեցին, թե ամեն դատական նիստի ժամանակ, ամեն միջնորդության քննության պահին, սպասւոմ են, որ ի վերջո արդարադատությունը կհաղթի, սակայն ապարդյուն: Նրանց կարծիքով ՀՀ-ում դատական համակարգը զավթված է.«Մենք տեսանք թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանաում այն դատավորները, որոնք չեն իրականացնում իշխանության կամքը: Հայաստանի 200 դատավորները վախի մթնոլորտում են գործում, շատ մեծ խիզախություն է պետք արդար և անաչառ գործունեություն իրականացնելու համար»,-նշում են երկրորդ նախագահի աջակիցները: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացրել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր