00:00:00

ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը. դեսպան

01:04, 19 նոյեմբեր 2019

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ ԱՄՆ-ն խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայ գործարարների օրինական համագործակցության մեջ: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, դեսպանը նշել է, որ Վաշինգտոնը հստակ գիտակցում է Իրանի կարևորությունը Հայաստանի համար: «Մենք հստակ գիտակցում ենք Իրանի կարևորությունը Հայաստանի համար: Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիան գազով փոխանակելու ծրագրին»,- ասել է դեսպանը: Միևնույն ժամանակ նա նշել է, թե Իրանին վերաբերող որ հարցերն են անհանգստացնում ԱՄՆ-ին: «Մենք մտահոգված ենք Իրանի հետ անօրինական առևտրով և Իրանի կողմից ահաբեկչական խմբերին աջակցությամբ»,- հավելել է Թրեյսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր