00:00:00

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է. մոտ 40 տոննա դիզվառելիք է արտահոսել

00:33, 19 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լյովա Ա., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք (մոտ 40 տոննա):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր