00:00:00

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

00:44, 19 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի տարածքում ծուխ է նկատվում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ հրդեհի օջախը գտնվում է Բասեն գյուղի տարածքում գտնվող Հարսնասար լեռան գագաթին և հարավային լանջերին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:08-ին, մարվել՝ 18:26-ին: Այրվել է խոտածածկույթ մոտ 500 հա: Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել է Ջրառատ գյուղի 6 բնակիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր