00:00:00

Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում տան տանիք է այրվել

23:05, 18 նոյեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Վարդաքար գյուղի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Կյանք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում (սեփականատեր՝ Արարատ Ս.): Ինչպես  տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 15:38-ին: Այրվել են տան տանիքի և ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր