00:00:00

Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել․ ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել

22:21, 18 նոյեմբեր 2019

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը  կադրային փոփոխություններ է իրականացրել։   Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Արման Սարգսյանի հրամանով՝ Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ։ Մինչ նա զբաղեցնում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր