00:00:00

Հերմինե Նաղդալյանի որդին ազատվել է պաշտոնից

22:05, 18 նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի որդի՝ Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում Հայաստանի առեւտրային կցորդի պաշտոնից։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը` Հրանտ Աբաջյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Հրանտ Աբաջյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2017 թվականին, այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։ Նույն տարում մամուլում տեղեկություններ հրապարակվեց, որ Հերմինե Նաղդալյանը պետական բյուջեի հաշվին շուրջ երկու միլիոն դրամի զանգեր է արել Չինաստանում գտնվող որդուն։ Նաղդալյանը հերքեց տեղեկություններն, ասելով, որ գտնվել է գործուղման մեջ եւ 3G-ն միացած է մնացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր