00:00:00

«Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը

21:58, 18 նոյեմբեր 2019 Իրավական

Սուտ է: Այսպես արձագանքեց 2 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը, արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում չգտնվելու մասին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը: «Եթե 4 սպաների խոսքը օրենքով չի անցնի, ուրեմն հալալ լինի էդ քննչական կոմիտեին էլ, էս հայկական օրենքին էլ: Թող իրենք իրենց օրենքով շարժվեն, մենք՝  մեր օրենքով: Սպաները մարզպետի հետ կանգնած զրուցել են նույնիսկ, նա ներկա է եղել ու չի կանխել ծեծկռտուքը»,- ասաց փոխգնդապետի եղբայրը` շեշտելով, որ դեպքին ականատես 4 սպաներն էլ ցուցմունք են տվել, որ մարզպետը դեպքի վայրում է եղել: Արդեն 2 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի եղբայրն ասաց, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ոչ մի անգամ չի հետաքրքրվել իր եղբոր առողջական վիճակով: Կարեն Մխիթարյանն ասաց, որ դեպքից ուղիղ 2 ամիս անց եղբոր վիճակում փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն հայտարարել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր