00:00:00

Զովունի գյուղում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

21:28, 18 նոյեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Ինչպես  տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր