00:00:00

Վարչապետի խոսքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրինագծի քննարկման ժամանակ

20:36, 18 նոյեմբեր 2019

Կրթական համակարգում մեր բարեփոխումները լինելու են առավելագույնս սկզբունքային, որովհետեւ կրթական համակարգում է ձեւավորվում մեր իրականության գենետիկ կոդը։ Վերցնենք թեկուզ մեր անկախության 30 տարվա պատմությունը. Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել կոռուպցիոն երեւույթների եւ հենց կրթական համակարգում է ձեւավորվել կոռուպցիայի նկատմամբ հանդուրժող եւ նույնիսկ բարյացակամ վերաբերմունքը։ Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել հովանավորչության եւ կրթական համակարգն է, որ նրան ստիպել է այդ ամենը ընկալել որպես անխուսափելի իրողություն։
Հայաստանի քաղաքացին կյանքում առաջին անգամ հենց կրթական համակարգում է ականատես եղել հայրենիքից գողացված միջոցներով գցված սեղանի շուրջ հայրենիքի ու ժողովրդի կենացը հոտնկայս խմելու տրամաբանությանը եւ հայրենասիրությունը ընկալել որպես հայրենիքը թալանելու լեգիտիմություն։ Այսպես շարունակվել չի կարող եւ այսպես չի’ շարունակվելու։ Ազատ, արժանապատիվ, պրոֆեսիոնալ, սեփական եւ ոչ թե «պապայի», «մամայի» կամ «հոպարի» ուժերի վրա վստահ քաղաքացի պիտի ձեւավորվի մեր կրթական համակարգում եւ այս նոր գինին պետք է պահվի նոր տիկերի մեջ։ https://www.youtube.com/watch?v=G3tg_LIV7hM&fbclid=IwAR1EGzh1eWVRxOaSfwzAuc3TT0FzDlMvTdkcaC9ivGnStd_RcMRXIU6Ufjc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր