
Irakanum.am֊ը քիչ առաջ հրապարակել էր Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից արված Զզվելի ա գրառումը, որ արվել էր Մել ֆիլմի թրեյլերի տակ։ irakanum.am֊ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կիսու՞մ է արդյոք Նոր Նոր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից արված կարծիքը։ Հակոբ Կարապետյանը նշեց, որ տեղի ունեցածը թյուրիմացություն էր, այդ պատճառով էլ գրառումը հեռացվել է։