00:00:00

Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրան անդամահատել են

18:06, 18 նոյեմբեր 2019 Պատահարներ

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: «Այսօր կեսօրին ականի պայթյունի հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը վնասվածքներ է ստացել: Տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ Չոբանյանը վիրահատվել է, ծնկից ներքև նրան անդամահատել են»,- ասաց համայնքապետը: Հարություն Մանուչարյանը նաև հայտնեց, որ նրան, հավանաբար, այսօր կտեղափոխեն Երևան: Լորիս Չոբանյանը 44 տարեկան է, մեկ որդի ու մեկ դուստր ունի, որոնք ուսանողներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր