00:00:00

18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին

17:42, 18 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում: Համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 անձ: Իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը` կային և՛ տեղացիներ և՛ մարզերի բնակիչներ: Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են համապատասխան արձանագրություններ: Ոստիկանությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր