00:00:00

Կոտայքում մահացած երեխաների հայրը նոյեմբերի 19-ին կլինի Հայաստանում. ՀՀ դեսպանություն

17:10, 18 նոյեմբեր 2019

Կոտայքի մարզում ողբերգական դեպքի պատճառով մահացած երեխաների հոր՝ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանի տեղափոխման հետ կապված խնդիրը լուծվել է:Այս մասին տեղեկացնում է  Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը: «ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,-նշված է հաղորդագրության մեջ: Լրատվամիջոցները նշել էին, որ ողբերգական տեղեկությունից հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն խնդիրներ է ունեցել միգրացիոն ծառայության հետ: Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր